Հնագիտությունը հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության բնագավառ
18.06.2014
Երեկ, 2014թ. հունիսի 17-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում տեղի ունեցավ մեկօրյա կոնֆերանս`նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև ծավալվող գիտական համագործակցությանը հնագիտության բնագավառում: Հայաստանի անկախության 1-ին իսկ տարիներից համատեղ իրականացվող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերը կարևոր արդյունքներ են արձանագրել`
Էրեբունին ամփոփում է 10-րդ Թանգարանների գիշերը
19.05.2014
2014թ. մայիսի 17-ի ժամը 18:00-ից <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը 10-րդ անգամ միացավ Եվրոպային` մինչև կեսգիշեր ընդունելով հազարավոր այցելուների: Հոբելյանական 10-րդ Գիշերվա համար 5 միջոցառումներից մշակված ծրագիրը միաժամանակ մեկ սցենարի մեջ էր, որը կրում էր ԻԿՕՄ-ի կողմից 2014-ի համար հայտարարված <<Հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագիրը`
Միացի՛ր 10-րդ Թանգարանների եվրոպական գիշերվան
13.05.2014
Այս մայիսի 17-ին ժամը 18:00-ից արդեն 10-րդ անգամ Եվրոպայի թանգարանները միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված <<Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր>> խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը: Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախաձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերը այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաև Հայաստանի Հանրապետությունում:
Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արևամուտից մինչև կեսգիշեր` փորձելով տոն պարգևել իր հին ու նոր այցելուներին:
Ապրիլի 18-ը Էրեբունիում
18.04.2014
Ժառանգությունը պետք է դասավանդել, մեկնաբանել և սիրելի դարձնել
<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում նշվեց Հուշարձանների միջազգային օրը
Վերջին տարիների ավանդույթին հավատարիմ` այսօր Էրեբունի թանգարանը և <<ԻԿՕՄՕՍ/Հայաստանը>> համատեղ նշեցին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` բազմաթիվ հյուրերի և պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Պահպանություն հանուն ապագայի. Միջոցառում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին
16.04.2014
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը կնշի <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառմամբ, որը կկրի <<Պահպանություն հանուն ապագայի>> խորագիրը:
Հյուրեր <<Սմիթսոնյան թանգարաններ>> հաստատությունից
04.04.2014
Աշխատանքային այցով Երևանում գտնվող աշխարհահռչակ <<Սմիթսոնյան թանգարաններ>> հասատատության մի խումբ պատասխանատուներ` Արտաքին կապերի գրասենյակի գլխ. խորհրդական Հ. Բութվինը, Ֆոլկ փառատոնի տնօրեն Ս. Լին Մոթլեյը, SOLOMAR կազմակերպության փոխնախագահ Ս. Ջոնսը
Էրեբունին առաջիկայում կներկայացվի “МУЗЕЙ’’ ամսագրում
29.03.2014
Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարան է այցելել ռուսական “МУЗЕЙ’’ ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Մեդվեդևան` ԻԿՕՄ-ի Հայաստանի կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի ուղեկցությամբ: Թանգարանի մշտական ցուցադրությանը, «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրին, ապա նաև ամրոցի միջնաբերդին ծանոթանալուց հետո Ե. Մեդվեդևան հանդիպել է թանգարանի տնօրեն Գ. Գյուրջանի հետ և հանգամանալից զրույց ունեցել հնավայրի պահպանության և թանգարանի խնդիրների շուրջ:
Լրատու
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի