gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Թեյշեբաինի քաղաքատեղի

PDF Տպել

tejshebaini1Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին է գտնվում Կարմիր բլուր հնավայրը, որի տարածքում մ.թ.ա. VIIդ. 1-ին քառորդում Ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի (685-645թթ.) օրոք հիմնադրվել է Թեյշեբաինի բերդ-ամրոցը: Այն նվիրված է եղել ուրարտական հզոր աստվածներից երկրորդին` ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբային:
Մինչև XXդ. 1-ին կեսը գրեթե ոչինչ հայտնի չէր Թեյշեբաինիի մասին: Միայն Էջմիածնի կաթողիկոսարանի արխիվում էր պահպանվել “Կավակերտ” անվամբ մի փոքրիկ ժամատուն այդ վայրում, որը սակայն հետագայում ավերվել էր: Հրազդանի կիրճի երկրաբանական կառուցվածքների ուսումնասիրությունների ժամանակ 1936թ. ռուս երկրաբան Ա. Դեմյոխինը գտնում է հղկված բազալտի կտոր, որի վրա եղել է սեպագիր արձանագրության մի հատված: Այդ պատառիկի ուսումնասիրությունից պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ.թ.ա. VII դարին և հիշատակում է ուրարտական թագավոր` Արգիշտիի որդի  Ռուսայի անունը: Կարմիր բլուրի կանոնավոր պեղումները սկսվեցին 1939թ.` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) և Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Պետական Էրմիտաժի հնագիտական արշավախմբերի կողմից:

tejshebaini2Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին ուրարտական հզոր թագավորներից մեկի` Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը: Մ.թ.ա. 714թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Ուրարտու կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, ուրարտական թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը` Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը: Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն: Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում:
Թեյշեբաինի քաղաքի գոյությունը սակայն երկար չի տևում: Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի վերջնական կործանումից հետո (մ.թ.ա. 605թ.) Ուրարտական պետությունը ենթարկվում է կործանիչ արշվանքների միդիացիների և բաբելոնացիների կողմից:

tejshebaini3Մոտ մ.թ.ա. 590թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ: Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները:
Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց է մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից` Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ:
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում: Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Ուրարտուի շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Ուրարտուի և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: