Ծրագրեր
Հայ-ամերիկյան համագործակցություն
Շենգավիթ բնակատեղիում հնագիտական ուսումնասիրությունները շարունակելու և ընդլայնելու անհրաժեշտությունից ելնելով արգելոց-թանգարանը 2009 թվականից գիտական և տեխնիկական համագործակցություն է իրականացնում ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ԱՄՆ Պենսիլվանիայի Վայդների համալսարանի մարդաբանության բաժանմունքի հետ: Այս համագործակցության շրջանակում ընթացող հնագիտական ուսումնասիրությունները և պեղումները ընթանում են պատմ. գիտ. դոկտոր, հնագետ Հակոբ Սիմոնյանի և Վայդների համալսարանի պրոֆ. Միթչել Ռոթմանի կողմից: Համագործակցության նպատակը կողմերի միջև պարբերաբար գիտական և տեխնիկական տվյալների փոխանակությունն է` հնավայրի լավագույնս գիտական ճանաչման, հայտնաբերված և դեռևս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանության, ինչպես նաև գիտական տվյալների հիման վրա հնավայրի ու թանգարանի հանրահռչակման և մշակութային ծրագրերի խթանման նպատակով:
Համագործակցության առանցքում դրված են նաև հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը և գիտակրթական նշանակության կարևորումը` մասնավորապես մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավելու միջոցով:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: