gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հուշանվերների կրպակ

PDF Տպել

souvenirՀուշանվերների կրպակը կազմակերպվել է 2010թ., որի առաջնային նպատակը մշակութային արժեք ունեցող թանգարանային առարկաների հանրահռչակումն է:

Դուք կարող եք ձեռք բերել մեր թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և  դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: Ներկայացված հուշանվերներն ունեն եռալեզու բացատրագրեր` առարկայի ծագման և նշանակության վերաբերյալ: Վստահ եղեք, կրպակից գնված նվերը, ոչ միայն հիշողություն է Էրեբունի թանգարան և հնավայր կատարած Ձեր այցի մասին, այլև մի մասնիկ, որը կրում է Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության և արվեստի դրոշմը:

Դուք կարող եք ձեռք բերել.


ԳՐԻՖՈՆ
Գրիֆ_ Հին Արևելքի ժողովուրդների դիցաբանության մեջ առյուծի մարմնով, արծվի թևերով, առյուծի կամ արծվի գլխով ֆանտաստիկ կենդանի: Բնորոշ է հինարևելյան և անտիկ արվեստին: Ավելի ուշ գործածվել է որպես զարդամոտիվ: ՈՒրարտական գրիֆոնները (բրոնզ, քար, փղոսկր) ներկայացնում են գահերի մանրամասեր, ծիսական կաթսաների բռնակներ, պատկերել են երևակայական կենդանիների, առյուծների և ցուլերի վրա կանգնած աստվածություններ, մարդկային դեմքով թևավոր առյուծներ, ցուլեր, թռչուններ:
Լոտ N 10004
Գինը 20.000դր.
Նյութը բրոնզ, օբսիդիան
Բարձր.   
9,0 սմ
Լայն.   
5,0 սմ

ՑԼԱԳԼՈՒԽ ՌԻՏՈՆ (ԵՂՋԵՐԱԳԱՎԱԹ)
Ռիտոն_անվանումն առաջացել է հունարեն եղջյուր բառից_ եղջյուրի տեսքով  սովորաբար գինի խմելու հին անոթ` ստորին նեղ վերջավորությամբ  և ոչ մեծ անցքով: Պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով: Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին: Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով: Ցլագլուխ ռիտոնը ներկայացնում է հինարևելյան մշակույթին բնորոշ խնջույքի տեսարան` երաժիշտների ուղեկցությամբ:
Լոտ N 10005
Գինը 25.000դր.
Նյութը
բրոնզ, օբսիդիան
Բարձր.
8,5 սմ
Լայն.
5,0 սմ

ՀԵԾՅԱԼՈՎ ՌԻՏՈՆ (ԵՂՋԵՐԱԳԱՎԱԹ)
Ռիտոն_անվանումն առաջացել է հունարեն եղջյուր բառից_ եղջյուրի տեսքով  սովորաբար գինի խմելու հին անոթ` ստորին նեղ վերջավորությամբ  և ոչ մեծ անցքով: Պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով: Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին: Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով: Հեծյալի հագուստը և ձիու թամբը կատարված են ուրարտական արվեստին բնորոշ զարդանախշերով:
Լոտ N 10006
Գինը 30.000դր.
Նյութը
Բրոնզ, օբսիդիան
Բարձր.
11 սմ
Լայն
0,5 սմ

ՀՄԱՅԻԼ "ԲԵՍ"
Բեսը ըստ եգիպտական հավաատալիքների ընտանեկան օջախի պահապանն է չար ուժերից, վիշապաքաղ: Հմայիլի բնօրինակը պատրաստված է մոխրագույն մածուկից և գտնվել է ուրարտական Էրեբունի քաղաք-ամրոցից:
Լոտ N 10007 Գինը 3.000 դր.
Նյութը
բրոնզ
Բարձր.
4,2 սմ
Լայն.
2,5 սմ
ԽԱԼԴԻ ԱՍՏԾՈ ԲԱՐՁՐԱՔԱՆԴԱԿ
Ըստ “Մհերի Դուռ”  սեպագիր արձանագրության (Ք.ա. IX դար, Վան) Ուրարտուի դիցարանը բաղկացած է 70 աստվածություններից այդ թվում նաև սրբությունների 9 խմբերից:  Խալդին ուրարտական դիցարանի գլխավոր աստվածն է: Եղել է երկնքի, ինչպես նաև պատերազմի ու հաղթանակի աստվածություն: Սովորաբար պատկերվել է  առյուծի վրա կանգնած: Նրա պաշտամունքի հետ է կապված նաև արծիվը: Խալդին հիմնական կերպար է ուրարտական որմնանկրաչության, քանդակագործության մեջ և դրվագման արվեստում:
Լոտ N 10008
Գինը 15.000դր.
Նյութը
բրոնզ, օբսիդիան
Լոտ N 10009
Գինը 4.500 դր.
Նյութը
պլաստիկ, օբսիդիան
Բարձր.
14,2 սմ
Լայն. 8,5 սմ
ՄԵԴԱԼԻՈՆ
amulet Մեդալիոնը տարածված ձև է Ուրարտուի մշակույթում: Պատրաստվել է տարբեր մետաղներից և ոսկրից: Հիմնականում ունեցել է կրոնապաշտամունքային նշանակություն: Այդ են վկայում մեդալիոնների վրա պատկերված կենաց ծառը և պաշտամունքային կերպարները:
Լոտ N 80003
Գինը 600 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
2,6 սմ
Լայն.
2,0 սմ
Հաստ. 0,4 սմ
ՃՐԱԳԱՄԱՆ ՎԱՀԱՆԱԿԱՅԻՆ ՓԱԿ ԱՆՈԹՈՎ
Այսօրինակ ճրագամանները հատուկ չեն բրոնզեդարյան մշակույթին: Վահանակային փակ անոթով ճրագամանները առավել մեծ տարածում են ունեցել անտիկ շրջանում: Դարաշրջանների մշակութային ժառանգության կապը ներկայացնելու նպատակով դրանց վրա պտկերված են Ուրարտուի կրոնին և արվեստին հատուկ կերպարներ:
Լոտ N 80009
Գինը 7.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
3,2 սմ
Լայն.
5,0 սմ
Երկ. 7,0 սմ
Լոտ N 80010
Գինը 5.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
2,3 սմ
Լայն.
4,0 սմ
Երկ. 5,6 սմ
ԹԱՍԻԿԱՁԵՎ  ՃՐԱԳԱՄԱՆ  ՄԻՋՆՈՐՄՈՎ
Թասիկաձև միջնորմային ճրագամանները մեծ տարածում են ունեցել Վանի Թագավորության շրջանում: Օգտագործվել են կենցաղում և ծիսական արարողությունների ժամանակ: Պատրաստվել են թրծկավից:
Լոտ N 80011
Գինը 3.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
2,0 սմ
Տրամագիծը
8,5 սմ
ՍԱՓՈՐ  ԵՐԿԿԱՆԹԱՆԻ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԻՐԱՆՈՎ
Երկկանթ ասփորները Ուրարտական խեցեգործության ամենավառ օրինակներից են: Երկաստիճան իրանով սափորները հատուկ են ուրարտական մշակույթին, բայց և յուրօրինակ իրենց ձևով: Պատրաստվել են բրուտագործական եղանակով և նկարազարդվել ավանդական զարդանախշերով, անգոբով:
Լոտ N 80012
Գինը 5.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
9,2 սմ
Լայն.
8,5 սմ

Լոտ N 80013
Գինը 4.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
6,2 սմ
Լայն.
7,0 սմ


ՍԱՓՈՐ  ԵՐԿԿԱՆԹԱՆԻ
Երկկանթ ասփորները ՈՒրարտական խեցեգործության ամենավառ օրինակներից են: Պատրաստվել են բրուտագործական եղանակով և նկարազարդվել ավանդական զարդանախշերով, անգոբով:
Լոտ N 80014
Գինը 12.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
11 սմ
Լայն.
9,0 սմ

Լոտ N 80015
Գինը 8.000 դր.
Նյութը
թրծկավ
Բարձր.
7,0 սմ
Լայն.
6,5 սմ
Ռիտոն_անվանումն առաջացել է հունարեն եղջյուր բառից_ եղջյուրի տեսքով  սովորաբար գինի խմելու հին անոթ` ստորին նեղ վերջավորությամբ  և ոչ մեծ անցքով: Պատրաստվել են մետաղից, կավից, եղջյուրից, զարդապատվել են բարձրաքանդակներով և փորագրություններով: Կենդանու գլխի պատկերով ավարտվող կարճ, լայն ռիտոնները բնորոշ են հին հունական արվեստին: Ասիական տիպի ռիտոնները երկարավուն են, վերջույթում` քանդակապատկերներով: Հեծյալի հագուստը և ձիու թամբը կատարված են ուրարտական արվեստին բնորոշ զարդանախշերով:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ: