gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

ՀՀ մշակույթի նախարարի այցը Էրեբունի

PDF Print

ErebuniԱյսօր, 2011 հուլիսի 17-ին աշխատանքային այցով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում մանրամասն քննարկվեցին հնավայրի և թանգարանի պահպանության և կառավարման խնդիրները, մասնավորապես անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական համատեղ պեղումների ընթացքում բացված որմնանկարի հատվածի ամրակայմանն ու տեղափոխմանը, Խալդի աստծո տաճարի ծածկի կոնսերվացմանն ու վերականգնմանը, պալատական ու տնտեսական կառույցների քանդված հատվածների վերականգնմանը: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը, փոխտնօրեն Ա. Մեշինյանը և «Շենգավիթ» մասնաճյուղի վարիչ Վ. Ճաղարյանը, ՀՀ մշակույթի նախարարին ներկայացվեցին առաջարկություններ` հնավայրի պահպանության հետ կապված հրատապ խնդիրների վերաբերյալ: