gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Տեղեկատվական բազմալեզու վահանակներ Էրեբունիում

PDF Տպել

ErebuniԱյսօր, 2010թ. դեկտեմբերի 14-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվեցին ամրոցի տարածքում տեղադրված հնգալեզու տեղեկատվական վահանակներ, ինչպես նաև թանգարանի մշտական ցուցադրությունը այցելուների առջև բացեց փաստավավերագրական նորացված նյութերով ու մեկնաբանման նոր հնարքներով հագեցած ցուցափեղկերով:

Բացման խոսքով հանդես եկավ արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը`  հանրության հետ արգելոց-թանգարանի հաղորդակցությունը անբաժանելի համարելով  պահպանության գործընթացից:

Միջոցառման մասնակիցներին և այցելուներին ողջունեցին «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ Ռիչարդ Նայը, «VIVACELL MTS» -ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Էլեոնորա Թումանյանը:   Հյուրերին ներկայացվեցին մշտական ցուցադրության բարենպաստ ընկալման նպատակով արված աշխատանքները, ինչպես նաև կազմակերպվեց շրջայց ամրոցի միջնաբերդով:

ErebuniԱրգելոց-թանգարանի և ԱՄԱՓ-ի գործակցության արդյունքում իրականացված ծրագրի շնորհիվ հնավայրի տարածքում ազատ շրջայց նախընտրողներն այսուհետ հնարավորություն կունենան տեղաշարժվելու ուղեցույց նշանների օգնությամբ և առանց էքսկուրսավարի միջնորդության ընկալել հուշարձանն ու վայրի նշանակությունը: Ծրագրի գլխավոր հովանավորը VIVACELL MTS  է: