gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Announcement28-29

PDF Print

16.06.2011
Էրեբունի ամրոցի միջնաբերդում 2008-2011թթ. պեղումներ իրականացնող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի և «Էրեբունի»  պատմահնագիտական արգելոց-թանգարանի գործընկերությամբ  2011թ. հունիսի 28-29-ին  «Էրեբունի» թանգարանում տեղի կունենան դասախոսություններ` նվիրված Եվրոպայում և Ֆրանսիայում հնագիտական ժառանգության ուսումնասիրության, պահպանության և հանրահռչակման արդի խնդիրներին ու մոտեցումներին: Դասախոսություններով հանդես կգան Ստեֆան Դեշամպը (Ֆրանսիա, Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար) և Ֆրանսուա Ֆիշե Դե Կլերֆոնտենը (Ֆրանսիա, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար):