gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Գիտագործնական դասախոսություն Էրեբունիում.

PDF Տպել

images/elenafunjini26102011.jpg26.10.2011

Այսօր` 2011թ. հոկտեմբերի 26-ին, «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանը հյուընկալել է Իտալիայի Արվեստների և վերակագնման «Պալացցո Սպինելլի» ինստիտուտի դասավանդող, խեցեղենի և քարե հնագիտական գտածոների վերականգնման մասնագետ Ելենա Ֆունջինիին` ով հանդես է եկել Իտալիայում խեցեղենի վերականգնման ժամանակակից մոտեցումների և վերականգնման պրակտիկայում կիրառվող նյութերի մասին դասախոսությամբ: Ինտերակտիվ ընթացող դասախոսությանը հաջորդել է գործնական աշխատանք արգելոց-թանգարանի վերականգնողական լաբորատորիայում. մասնավորապես ներկայացվել է մեղրամոմի, բնական խեժի և «Խառնուրդ -76» կոչվող միացության` որպես առավել ճկուն վերականգնողական նյութերի առավելությունը հնագիտական առարկաների ամբողջացման պրակտիկայում լայնորեն օգտագործվող գիպսի համեմատությամբ:

Ե. Ֆունջինիի այցը Հայաստան և դասախոսությունների կազմակերպումը իրականացվել է տարածքային զարգացման համագործակցությանն ուղղված «Բանյո ա Ռիպոլիի – Արարատ» նախագծի շրջանակում, որին իր կրթամշակութային աջակցությունն է ցուցաբերել 1976թ. Ֆրանչեսկո Ամոդեյի կողմից Ֆլորենցիայում հիմնադրված և շարժական ժառանգության վերականգնման բնագավառում առաջատար փորձ ունեցող «Պալացցո Սպինելլի» վերականգնման կենտրոնը: