gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Heritage at risk 2008-2010

PDF Print

images/heritageatrisk161111.jpg16.11.2011

Լույս է տեսել աշխարհի վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ)  2008-2010թթ.զեկույցը, որը հասցեագրված է մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ միջազգային հանրությանը:
2000 թվականից իրականացվող այս շարքը ժառանգության վտանգվածության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում աշխարհի տարբեր կողմերից ու տարածաշրջաններից` նպաստելով ժառագության հնարավոր կորուստների ու  դրան պատճառվող վնասների կանխարգելմանը: 2008-2010թթ. ժողովածուն ներկայացնում է օրինակներ աշխարհի 41 երկրներից:
Տարեգրքում Հայաստանից ներկայացված է Էրեբունի ամրոցը. ներկայացված են քաղաք-ամրոցի համառոտ պատմությունը, վիճակի նկարագրությունը և հիմնավորումներ անհետաձգելի միջամտությունների վերաբերյալ: Հոդվածի հեղինակը հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ  Արաքսի Մեշինյանն է:  

մանրամասն տես
http://www.international.icomos.org/risk/world_report/2008-2010/index.htm