gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման

PDF Տպել

ErebuniԾրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտարարում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» ծրագրի մեկնարկը` ԻԿՕՄՕՍ/Վրաստանի (Վրաստան, գլխավոր գործընկեր), « Architectura I Prestizh» (Ուկրաինա, գործընկեր) և «Riksantikvaren» (Նորվեգիա, գործընկեր) կազմակերպությունների հետ գործընկերությամբ: Ծրագրին աջակցում են Վրաստանում Լեհաստանի դեսպանությունը և Բրիտանական խորհուրդը: Նախագծի մասնակցային գործընկերներն են «Կովկասյան միջավայր» հասարակական կազմակերպությունը (Վրաստան),  Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը (Հայաստան) և Հուշարձանների պահպանության գիտահետազոտական ինստիտուտը (Ուկրաինա):

Նախագիծը նախատեսում է գործողություններ 4 հիմնական ուղղություններով`

  1. Ազգային քաղաքականությունների զարգացում հանուն մշակութային ժառանգության. Մշակութային ժառանգության ազգային քաղաքականության նախագծի կազմում Ուկրաինայում և Վրաստանում,
  2. Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժառանգության սեկտորի շահառուների համար կարողությունների կառուցում. Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներից շահառուների խմբերի համար մասնագիտական սեմինարների կազմակերպում,  մշակութային ժառանգության խրախուսման տարածաշրջանային կենտրոնի հիմնադրում,
  3. Տարածաշրջանային մասնագիտական ցանց. մշակութային ժառանգության պրոֆեսիոնալների Եվրոպական գործընկերության տարածաշրջանային ամուր ցանցի ստեղծում`  էլեկտրոնային ամսագրի և ֆորումի միջոցով,
  4. Հասարակական իրազեկման գործունեություններ. Հայաստանում և Վրաստանում հասարակական իրազեկմանն ուղղված արշավներ, հասարակական իրազեկման աստիճանի բարձրացման նպատակով ուղեցույցի մշակում, ուսուցիչների համար օժանդակ ձեռնարկի հարատակում` Վրաստանի ևՀայաստանի հանրակրթական դպրոցների համար:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book