gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

ԵՄ աջակցությամբ «Էրեբունի»պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկում են մշակութային և հնագիտական ժառանգությանը նվիրված սեմինարներ` դպրոցականների համար

PDF Տպել

24.09.2012 images/seminara240912.jpg

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նախագծերի շրջանակում 2012թ.  սեպտեմբերի 25-ից  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկում են մշակութային և հնագիտական ժառանգությանը  նվիրված  թեմատիկ  սեմինարներ` միջին տարիքի դպրոցականների համար:

Սեմինարների 1-ին փուլում ընդգրկված են աշակերտների 5 խմբեր` մայրաքաղաքի  4  և մարզային 1 դպրոցներից:  Հանրակրթական դպրոցների 12-15 տարեկան աշակերտների համար կազմակերպված ընդհանուր թվով 10 սեմինար-պարապմունքները նպատակ ունեն խթանել ժառանգության և ժառանգության վայրերի  մասին գիտելիքները` վաղ դպրոցական տարիքից:

«Մշակութային ժառանգություն. պահպանել անցյալը հանուն ապագայի» սեմինարը  դպրոցականների լսարանին կծանոթացնի ոչ միայն ժառանգության նախնական հասկացություններին,այլ թույլ կտա պատկերացում կազմել ժառանգության բնագավառի հատուկ հասկացությունների վերաբերյալ /ժառանգության կառավարում, համաշխարհային ժառանգություն, իսկություն/, ըմբռնել ժառանգության նշանակությունը և այն սերնդից  սերունդ փոխանցելու անհրաժեշտությունը`պարզեցված դասընթացի և պատկերային նյութի միջոցով:

Երկրորդ` «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ  սեմինարը  կկենտրոնանա հնագիտական վայրերի և, մասնավորապես, Էրեբունի ամրոցի պահպանության խնդիրներին` խիտ կառուցապատված քաղաքային միջավայրում:

Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող  «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում`«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Գիտության և կրթության նախարարության հետ համագործակցությամբ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնակցային գործընկերությամբ:

«Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագիծը իրականացվում է Վրաստանում /ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր/, Հայաստանում /ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր/ և Ուկրաինայում /(“Architectura I Prestizh”, գործընկեր/: Հայաստանում նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

 

 

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից