Seminar 02102012
02.10.2012
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող թեմատիկ սեմինարի շրջանակում այսօր` 2012թ. հոկտեմբերի 2-ին, արգելոց-թանգարանում էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվ. թիվ 35 դպրոցի աշակերտները` պատմության ուսուցչուհի Մ. Գյումրյանի ուղեկցությամբ:
Առաջին սեմինարը, որը վերաբերում էր մշակութային ժառանգության հասկացություններին և այն միջազգային համաձայնագրերին, որոնց օգնությամբ պահպանվում են համայն մարդկության կողմից ստեղծված մշակութային արժեքները, առաջացրել է մեծ հետաքրքրություն, և սեմինարավարը հարկադրված է եղել նախատեսվածից երկար մեկնաբանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիան: Դպրոցականները հետաքրքրվել են, թե արդյո՞ք Ադրբեջանը ստորագրել է այդ կոնվենցիան և ինչու որևէ պատասխանատվություն չի կրել Ջուղայի պատմական գերեզմանոցի ոչնչացման համար: Նրանց հատկապես հետաքրքրել է, թե ինչպես է որևէ շինություն հուշարձան համարվում, և ով է այդ որոշումը կայացնում: Նրանք առաջարկել են խստացնել միջազգային համաձայնագրերը, որպեսզի ոչ մի ժողովուրդ վնաս չպատճառի մեկ այլ ժողովրդի հուշարձաններին:
Էրեբունի ամրոցին նվիրված թեմատիկ սեմինարի ընթացքում երեխաները խնդրել են բացատրել, թե ինչպես են վերականգնվում և ամբողջանում հնագիտական իրերը: Արգելոց-թանգարանում նոր բացված «Էրեբունին երեկ և այսօր» ժամանակավոր ցուցահանդեսի սրահում վերականգնող Տիգրան Զաքյանը կոնկրետ ցուցանմուշների օրինակների վրա պատասխանել է դպրոցականների հարցերին: Սեմինարի ավարտին երեխաները խոստովանել են, որ թեև իրենք բնակվում են ամրոցի հարևանությամբ, և Էրեբունին իրենց ամենամոտ ժառանգությունն է, սակայն այսօր ավելի խորությամբ հասկացան հուշարձանի մշակութային նշանակությունը և այն պահպանելու կարևորությունը:
Սեմինարը նախապատրաստվել է Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության և նախագծի մասնակցային գործընկեր «Էրեբունի» արգելոց-թանգարանի կողմից` ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Նախագիծն իրականացվում է Վրաստանում (ԻԿՕՄՕՍ/Վրաստան, գլխավոր գործընկեր), Հայաստանում (ԻԿՕՄՕՍ/Հայաստան, գործընկեր) և Ուկրաինայում (ՙArchitectura I Prestizh՚, գործընկեր):
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
What to discover in Erebuni
Most Popular
Նժույգը որսից հետո
Achaemenid period
Խալդի աստծո (գահի վրա) և նրա կնոջ՝ Արուբանիի պատկերներով արծաթե կանացի զարդ
Silver Medalions
Պահպանվել են ոսկերչական արվեստի բազմաթիվ նմուշներ
Ancient wall-paintings
Որմնանկար Էրեբունիի սյունաշար դահլիճից
Souvenirs' shop in Museum
In Erebuni museum we have a gifts' and souvenirs' shop inside where you can buy different type of souvenirs relating to a particular topic.
Guest Book
The site of Erebuni Fortress was located atop the 65 m tall hill of Arin Berd as a stategic position overlooking the Ararat plain and the main roads leading to the citadel. It also overlooked cramped Urartian town made up of residences below at the foot of the hill.
The main entrance to the fortresswas located at the more gently sloped southeastern site of the hill. It led to the central yard of the citadel. Ceremonies held by the personal guards of Argishti I and guards of the fortress garrison were held here.