gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Conferance18122012

PDF Print

images/conferance18122012.jpg

18.12.2012

2012թ. դեկտեմբերի 15-16-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի է ունեցել երիտասարդ գիտնականների 13-րդ գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երիտասարդ մասնագետների 23 զեկուցումներ` Հարավային Կովկասի բրոնզեդարյան մշակույթի նոր տվյալների, հնագիտական դաշտային հետազոտությունների մեթոդաբանության, էթիկայի, տեսության և փորձի շուրջ:

 

 

Նստաշրջանին «Կուր-արաքսյան խեցեղենի զարդարման հիմնական եղանակների շուրջ» զեկուցմամբ հանդես է եկել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտահետազոտական աշխատանքների բաժնի վարիչ Աննա Ազիզյանը: Երիտասարդ գիտնականի վերլուծությունը խարսխվում է շուրջ 200 խեցեղեն իրերի ուսումնասիրման վրա: Զեկույցը ներկայացրել է կուր-արաքսյան խեցեղենի զարդամոտիվների կատարման 7 եղանակները` ռելիեֆ, ներճկված, ռելիեֆ-ներճկված, գծազարդ, ակոսազարդ, գունազարդ և փայլաներկի հեռացմամբ:  Առաջիկայում այն ամբողջությամբ կտպագրվի գիտաժողովի նյութերի հավաքածուում:

Գիտաժողովին մասնակցել են երիտասարդ գիտնականներ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շոտլանդիայից և Վրաստանից: