gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2013թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

PDF Տպել

images/youngarchaeologist2013.jpg

18.03.2013

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2013թ. գարնանային դասընթացին և պեղումների գործաշրջանին, որը կմեկնարկի 2013թ. մայիսի 4-ից: Տեսական պարապմունքների տևողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Այնուհետև 2 շաբաթ տևողությամբ գործնական պեղումները կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, վարձավճարը նախատեսում է նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքների և պարագաների տրամադրում յուրաքանչյուր մասնակցի:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2013թ. ապրիլի 20-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am

Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /ք. Երևան, Էրեբունի փող. 38/ կամ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. փոստով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 43 89 53 հեռախոսահամարով /Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին/ կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով: