gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

The vizit of Mayor of Yerevan City

PDF Print

images/thevizitofmayor18032013.jpg

18.03.2013

Երեկ` 2013թ. մարտի 18-ին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանն այցելել է նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարան` փոխքաղաքապետ Կ. Արեյանի և Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Ա. Հարությունյանի ուղեկցությամբ:

 

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի հետ միասին քաղաքապետը դիտել է թանգարանի շենքի հարևանությամբ պատանի հնագետների համար կազմակերպված պեղումների ուսումնական հրապարակը, ծանոթացել է <<Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր>> ժամանակավոր ցուցահանդեսին և կարևորել թանգարանի գլխավոր ցուցադրության սրահը կայուն   ջերմախոնավային ռեժիմով ապահովելու խնդիրը: Քաղաքապետը հավաստիացրել է, որ    քաղաքապետարանի 2013թ. ծրագրերի  շրջանակում թանգարանի շենքում կներդրվի մշտական ջեռուցման համակարգ` ինչը կկանխարգելի ցուցադրվող հնագիտական նյութի աստիճանական անկման վտանգները:

Թանգարանի տպավորությունների գրքում Տ. Մարգարյանը գրառում է կատարել` կարևորելով մշակութային արժեքների պահպանության նկատմամբ սրտացավ վերաբերմունքն ու փոխանցումը գալիք սերունդներին: