gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Ժառանգությունն ընդհանուր հիշողության աղբյուր

PDF Տպել

images/invitation18april2013.jpg

11.04.2013

Հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի  <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Բացառապես առաջին անգամ հանրությանը ներկայացվող հնագիտական  100-ից ավելի առարկաները  հեռավոր անցյալը կմոտեցնեն մեզ` լրացնելով գրավոր աղբյուրներից հայտնի Ուրտեխե-Ուրտեխինի երկրի նյութական մշակույթի մասին մեր իմացությունը:

Ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեև ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին և կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն և հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի տեղական ինքնատիպ մշակույթի իրեղեն վկայություններ (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ – Շուշի – Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաև Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեև նույն նշանակությունը, ինչ այսօր Երևան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին: Պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախում իրականացվող հնագիտական հետախուզումները, ապա 1977-2001թթ. Ծիծեռնավանքի պեղումներն ու վերականգնողական աշխատանքները, իրավամբ, ժառանգության հայ պահապանի նվիրումի ու նաև  <<ոգու սխրանքի>> վկայություն են … <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը այս ապրիլի 18-ին Էրեբունի թանգարանի հարկի տակ կմիավորի Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների և, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժևորման և մեկնաբանման կարևորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլ նաև հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը: Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության  շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին`  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան :

Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը:

Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին:

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book