gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

18 April International Day on Monuments and Sites 2013

PDF Print

images/invitation18april2013.jpg

11.04.2013

Հուշարձանների և տեսարաժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի  <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 7 հնագիտական վայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներին: Բացառապես առաջին անգամ հանրությանը ներկայացվող հնագիտական  100-ից ավելի առարկաները  հեռավոր անցյալը կմոտեցնեն մեզ` լրացնելով գրավոր աղբյուրներից հայտնի Ուրտեխե-Ուրտեխինի երկրի նյութական մշակույթի մասին մեր իմացությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը: Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության  շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին`  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան : <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը այս ապրիլի 18-ին Էրեբունի թանգարանի հարկի տակ կմիավորի Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների և, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժևորման և մեկնաբանման կարևորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլ նաև հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը:  Ցուցահանդեսում ներկայացված պեղածոներից շատերը թեև ժամանակագրորեն դրվում են ուրարտական մշակույթի կողքին և կրում են այդ մշակույթի ազդեցությունը, սակայն ակնհայտորեն Ուրարտու չեն և հանդիսանում են Հայկական լեռնաշխարհի տեղական ինքնատիպ մշակույթի իրեղեն վկայություններ (Կերեն` Ք. ա. 9-5դդ., Կարկառ` Ք. ա. 7-6դդ. ): Տիգրանակերտ – Շուշի – Հանդաբերդ հետախուզական երթուղին, որով տասնամյակ առաջ անցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի  Արցախի արշավախումբը, բացահայտեց ոչ միայն Արցախի Տիգրանակերտը, այլ նաև Արցախ աշխարհի հայկականությունը փաստող անհերքելի այլ ապացույցներ: Կարկառի պեղումները խոստանում են բնակատեղիին վերագրել գուցեև նույն նշանակությունը, ինչ այսօր Երևան մայրաքաղաքի համար ունի Էրեբունին: Պատերազմական գործողություններին զուգահեռ Արցախում իրականացվող հնագիտական հետախուզումները, ապա 1977-2001թթ. Ծիծեռնավանքի պեղումներն ու վերականգնողական աշխատանքները, իրավամբ, ժառանգության հայ պահապանի նվիրումի ու նաև  <<ոգու սխրանքի>> վկայություն են … Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը: Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության  շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին`  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան : <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը այս ապրիլի 18-ին Էրեբունի թանգարանի հարկի տակ կմիավորի Հայաստանի ու Արցախի ժառանգության պահպանության պատասխանատուների, ժառանգության պահապանների և, մասնավորապես, հնագիտական ժառանգության պահպանությամբ հետաքրքրվող ու մտահոգ հանրությանը: Ցուցահանդեսի նպատակն է ոչ միայն ցույց տալ հնագիտական ժառանգության արժևորման և մեկնաբանման կարևորությունը մեր մշակութային ժառանգության շտեմարանում, այլ նաև հանուն ժառանգության` Հայաստանի ու Արցախի համերաշխությունը: Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը: Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին: Ցուցահանդեսը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանի  <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի, ՀՀ Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և ԼՂՀ Կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հետ գործընկերությամբ: Ցուցահանդեսը իրականացվել է Երևան-Ստեփանակերտ համագործակցության  շրջանակում և նվիրվում է ապրիլի 18-ին`  Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան :

Ցուցահանդեսը կգործի մինչև 2013թ. մայիսի 18-ը:

Բացումը` 2013թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին: