gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Tree planting at Erebuni

PDF Print

images/settingtree2013.jpg

16.04.2013

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը պատրաստվում է նշելու Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Տոնին ընդառաջ մայրաքաղաքի Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում  իրականացվում են մաքրման ու խնամքի աշխատանքներ`  ՀՀ ՊՆ  զորամասերի աջակցությամբ:

 

 

Այսօր Քանաքեռի կապի զորամասի 20 զինծառայողներ Էրեբունի հնավայրի հարակից տարածքում տնկել են 150 ծառեր, որոնց տնկիները տրամադրել էր  Երևանի քաղաքապետարանը:

Աշխատանքների ավարտից հետո, ինչպես և նախորդ տարիներին, զինվորները ծանոթացել են հնավայրին: Արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը նրանց ներկայացրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա` ապրիլի 18-ի խորհուրդը` ընդգծելով, որ ապրիլի 18-ը հասարակական հիշեցման և միջազգային համերաշխության օր է` հանուն մշակութային անշարժ ժառանգության  պաշտպանության:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ` ՀՀ Պաշտպանության նախարարությունն արդեն տարիներ շարունակ աջակցում է <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանին` ցուցադրելով հայրենիքի պաշտպանության և ժառանգության պահպանության անխզելի միասնությունը: