gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Seminar 27 april 2013

PDF Print

images/seminar170413.jpg

27.04.2013

Այսօր <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը հյուրընկալել է Քլերմոն Ֆեռանի /Ֆրանսիա/ ճարտարապետության բարձրագույն դպրոցի 9 ուսանողների, որոնք Երևան են ժամանել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ 2002թ. կնքված փոխհամագործակցային համաձայնագրի շրջանակում: Պարբերաբար կազմակերպվող ուսանողների փոխանակություններն այս տարի արդեն 17-րդն են և նպատակ ունեն տեղում ընտրված որևէ կառուցապատման սեկտորի օրինակում կատարել  ճարտարապետական միջավայրի վերլուծություն:

 

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ով նաև դասավանդում է Քլերմոն Ֆեռանի ճարտարապետական դպրոցում, Էրեբունի թանգարանում վարել է բաց դաս` հանդես գալով հայկական ճարտարապետության մասին ներածական դասախոսությամբ: Նա ֆրանսիացի ապագա ճարտարապետ-քաղաքաշինարարներին ծանոթացրել է Երևանի 20-30-ականների ճարտարապետությանը և մասնավորապես անդրադարձել է խորհրդահայ ճարտարապետներ  Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Կ. Հալաբյանի ճարտարապետական ժառանգությանը:  Արև Սամուելյանը նաև տեղեկացրել է, որ ուսանողները գործնական աշխատանքներ կիրականացնեն Երևանում պահպանվող Կիրովի անվ. գործարանի բանավանի բնակելի թաղամասում, որը կառուցվել է 1932թ. և այդ օրինակի վրա կփորձեն մասնագիտական վերլուծություն կատարել:  Ա. Սամուելյանը խորհրդանշական է համարել այն, որ 1-ին անգամ Երևանում գտնվող ուսանողները ծանոթությունը մայրաքաղաքի հետ սկսել են հենց Էրեբունի հնավայրից:

Ուսանողներն այնուհետև դիտել են Էրեբունի թանգարանի հիմնական ցուցադրությունը, ծանոթացել են <<Հողի հիշողությունը. Արցախ>> ժամանակավոր ցուցահանդեսին և այցելությունն ավարտել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում: