gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

Թանգարանների եվրոպական գիշեր. Բացահայտիր Էրեբունին գիշերային լույսերի մեջ

PDF Տպել

images/invitation18may2013.jpg

15.05.2013

Այս մայիսի 18-ին Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա թանգարանների մեծ ընտանիքին` նշելով Թանգարանների միջազգային օրը:

2013թ. առաջարկվել է շեշտադրել, թե ինչպես է  շարժական մշակութային հարստությունը  նորարարության և ստեղծարարության շնորհիվ կենդանություն և աշխուժություն հաղորդում մեր թանգարաններին և դառնում նոր կենսական ուժ` նպաստելով հասարակության  սոցիալական առաջընթացին:

:  Մայիսի 18-ին ժամը 18:00-ից <<Էրեբունի>> արգելոց-թանգարանը հատուկ ծրագրով կմիանա <<Թանգարանների եվրոպական գիշեր>> նախաձեռնությանը` իր այցելուներին առաջարկելով <<Հնագիտությանը հյուր>>, <<Թատրոնին հյուր>>, <<Կինոյին հյուր>> և <<Քաղաքը երգերում>> միջոցառումների շարքը` <<Բացահայտիր մայրաքաղաքի բնօրրանը գիշերային լույսերի մեջ >> կարգախոսի ներքո:

Թանգարանների գիշերը Էրեբունիում կմեկնարկի հնագիտությանը նվիրված ուսուցողական դասով: Ապա, թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնելու պատիվը կվստահվի պատանի հնագետներին, ովքեր էքսկուրսիա կվարեն դպրոցահասակ այցելուների համար: Մշտական ցուցադրությունից զատ, ժամանակավոր ցուցասրահում այցելուն կարող է դիտել <<Հողի հիշողությունը. Արցախ>> ցուցահանդեսը և, միաժամանակ, <<Մայաներին որոնելիս>> ֆիլմը` արվեստին նվիրված ֆիլմերի <<ՌՈԼԱՆԴ>> աշխարհահռչակ հավաքածուից:

Ժամը 20:00-ից Էրեբունին կվերածվի բեմի` հյուրընկալելով   Երևանի քաղաքապետարանի <<Պատանի հանդիսատեսի>>  և Երևանի մնջախաղի պետական թատրոններին: Բեմական կատարումները կավարտվեն <<Քաղաքը երգերում>> երաժշտական ամփոփումով` ներկայացնելով հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանին: Այդ երգերում թեև կբացակայի <<Երևան>> անունը, սակայն այն, բնականաբար, կլինի յուրաքանչյուրիս ներսում` որքան էլ ամեն մեկս մեզ փնտրենք ուրիշ քաղաքներում:

Թանգարանների եվրոպական գիշերը Էրեբունիում կավարտվի կեսգիշերին` Էրեբունի ամրոցի բարձրունքից Երևանի համայնապատկերի դիտումով:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 18-ին ժամը 19:00-ից կգործի Հանրապետության հրապարակ - Էրեբունի թանգարան  անվճար երթուղին` հնարավորություն ընձեռելով գիշերասեր երևանցիներին դառնալ Թանգարանների եվրոպական գիշերվա մասնակից` մայրաքաղաքի բնօրրանում:

<<Թանգարանների եվրոպական գիշեր>> նախաձեռնությունն այս տարի իրականացվում է 9-րդ անգամ: Նախաձեռնությանը սատարում են Եվրոպայի խորհուրդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն  և ԻԿՕՄ-ը: Այն գնահատվում է որպես Եվրոպայի ամենասիրելի մշակութային միջոցառումներից մեկը:   Անցյալ թանգարնային գիշերին Էրեբունի արգելոց-թանգարանն ունեցել է 1465 այցելու:

 

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԻՇԵՐ – 2013

Ծ Ր Ա Գ Ի Ր

  1. 1. ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ` ՀՅՈՒՐ

Ցուցադրական-ուսուցողական դաս <<Հնագիտության ներածություն>>

Ժամը` 18:00-18:45, 19:15:-20:00, դասվար` արգելոց-թանգարանի գիտաշխատող`Միքայել Բադալյան

<<Էրեբունի>> թանգարանը ներկայացնում են պատանի հնագետները.

Ժամը` 18:00 – 20:00

<<Մայաներին որոնելիս>>, ֆիլմի դիտում, Արվեստի ֆիլմերի <<Ռոլանդ>> հավաքածու

Ժամը` 20:00 – 21:00

  1. 2. ԹԱՏՐՈՆԻՆ ՀՅՈՒՐ. ԷՐԵԲՈՒՆԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻՆ

Երևանի քաղաքապետարանի <<Պատանի հանդիսատեսի >>թատրոն

Ժամը` 20:30- 21:15

Երևանի մնջախաղի պետական թատրոն

Ժամը` 21:30- 22:00

  1. 3. ՔԱՂԱՔԸ  ԵՐԳԵՐՈՒՄ

Երգում է հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը

Ժամը` 22:00- 22:45

  1. 4. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ ԷՐԵԲՈՒՆԻ ԱՄՐՈՑԻՑ

Ժամը` 23:00- 23:45, այցելուների 2 խմբերի համար,յուրաքանչյուր խումբում առավելագույնը 20 հոգի

 

 

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի ծրագիրը կարող եք զննել նաև`

 

http://www.nuitdesmusees.culture.fr/musee/archaeological-museum-of-erebuni/533/

http://www.nuitdesmusees.culture.fr/histoires/dedicace-de-la-ville-de-erevan/

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book