gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Պատանի հնագետ դպրոցը սկսում է 2015թ. ուսումնական գործաշրջանը

PDF Print

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին, ուսանողներին` մասնակցելու դպրոցի 2015թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի 2015թ. ապրիլի 17-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
Դասընթացը նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2015թ. ապրիլի 16-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանում, Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում: 
Դիմումը կարող եք ներկայացնել անձամբ /0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38/ կամ This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it էլ. փոստով: 
Մանրամասների համար կարող եք զանգահարել Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին` 43-89-53 հեռախոսահամարով կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով: