gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ստեղծվել է որպես Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարան` ՀՀ Կառավարության 1968 թ. մայիսի 24-ի թիվ 225 որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները:

Արգելոց-թանգարանը գործում է իր կանոնադրության հիման վրա` իրականացնելով գիտալուսավորչական, գիտատեղեկատվական և մշակութային գործունեություն:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Woman

Արգելոց-թանգարանի գործունեության նպատակը մշակութային արժեք ներկայացնող նշյալ անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանման, հանրահռչակման, օգտագործման, ինչպես նաև հուշարձանախմբերի, հուշարձանների համալիրների պատմական միջավայրի և դրան հարող տեղանքապատկերների (լանդշաֆտ) ամբողջական պահպանության ապահովումն է, այդ և այլ հուշարձաններից հայտնաբերված թանգարանային առարկաների և հավաքածուների հաշվառումը, թանգարանային հավաքածուի անխաթար և ամբողջական պահպանության ապահովումը:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

New York

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

Chess

Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968թ. հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի: ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի N 313-Ն որոշմամբ վերանվանվել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան` «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով:

Հանդիսանալով հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն` տարածաշրջանում:

Էրեբունի. այստեղից է սկսվում Երևանը

City

Կազմավորման փուլում թանգարանը բաղկացած էր վարչական մասից, հնագիտության սեկտորից (1 ֆոնդապահ) , մասնաճյուղ թանգարաններից և մասսայական բաժիններից: 1979թ. կազմակերպվել են գիտահետազոտական, ֆոնդերի հաշվառման և պահպանման բաժինները, ավելի ուշ` նաև գիտա-վերականգնողական լաբորատորիան:
ՀՀ Կառավարության 2010 թ. օգոստոսի 19-ի N1047 որոշմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությունից անցել է Երևանի քաղաքապետարանին:

«Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը». նոր ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում

PDF Տպել

 

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության ամենատարբեր ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ներկայանալ տարաբնույթ մշակութային նախաձեռնություններով՝ «ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը» խորագրի ներքո՝ ի նշանավորումն ԻԿՕՄՕՍ-ի հիմնադրման 50-րդ տարեդարձի:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հետ միասին, միանալով ԻԿՕՄՕՍ-ի 50-ամյակը նշելու կարևոր առաքելությանը, մի շարք միջոցառումների շարքում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, կիրականացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես՝ «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» խորագրով:

Հայկական հուշարձանների մի զգալի մաս` հազարավոր եկեղեցիներ, վանքեր եւ ճարտարապետական, հնագիտական ժառանգության հոգևոր ու աշխարհիկ՝ այդ թվում ուրարտական ժամանակաշրջանի արժեքներ, գտնվելով Արևմտյան Հայաստանում/Թուրքիա/, հայ ժողովրդի տարհանման և զանգվածային ջարդերի ժամանակ ամբողջությամբ ավերվել,  վնասվել կամ հասցվել է անմխիթար վիճակի:  Նկատի ունենալով Մեծ եղեռնի հետևանքով նաև ուրարտական ժառանգությունը մեծապես վնասելու և կորստյան մատնելու իրողությունը՝ ցուցահանդեսը կուղեկցվի Արևմտյան Հայաստանի ուրարտական հուշարձանների լուսանկարներով և տեղեկատվական պաստառներով: Ցուցահանդեսում, մասնավորապես, կներկայացվեն Պատմական Հայաստանի ուրարտական  հուշարձանները՝ ամրոց-բնակավայրերը /Տուշպա, Հայկաբերդ, Այանիս/, բացօթյա ծիսապաշտամունքային համալիրները /Մհերի Դուռ, Հազինե Փիրի, Աշոտակերտ, Գանձադուռ/ և հայկական եկեղեցիները, որտեղ գտնվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ /Վարագավանք, Արծվաբերդ, Աղթամարի Սբ Խաչ և այլն/:  Հուշարձաններ, որոնք տարբեր ժամանակներում պեղվել և ուսումնասիրվել են հայ և օտարազգի ականավոր հնագետների կողմից, որոնց մեկնությունն ու հանրայնացումը, սակայն, մինչ օրս լիարժեք չէ: Ցուցահանդեսի խորհուրդն է՝ իրազեկ դարձնել հայ, ինչպես և այլազգի մշակութասեր հասարակությանը Պատմական հայրենիքում գտնվող և մեր ժառանգության անքակտելի  մասը կազմող ուրարտական հուշարձանների մասին՝ նպաստելով դրանց ճանաչելիությանը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգություը» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, 2015թ. ապրիլի 18-ին ժամը՝ 14:00-ին /ք. Երևան, Էրեբունի փող. 38/:                    Ցուցահանդեսը կգործի մինչև 2015թ. մայիսի 30-ը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Այցելություն Էրեբունի

Որմնանկարներ

Image 1

Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.

Գտածոներ

Image 2

Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Ոսկերչություն

Image

Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.

Խեցեղեն

Image 2

Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.

Հուշանվերների կրպակ

 

Erebuni

Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:

Հուշամատյան. պատառներ

Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:

Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի


Guest Book