Խաղողագործությունը Հին Հայաստանում. նոր ցուցահանդես Երևանի կոնյակի գործարանում
2015թ. դեկտեմբերի 26-27-ին Երևանի կոնյակի գործարանում Բաց դռների օրերի շրջանակում հանրությանն է ներկայացվել «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նոր ցուցահանդեսը՝ «Խաղողագործությունը Հին Հայաստանում» խորագրով: Ցուցահանդեսի նպատակն էր վեր հանել խաղողագործության ավանդույթը Հայաստանում՝ ի մասնավորի ներկայացնելով Ուրարտուի կամ Արարատյան թագավորության տարածքում խաղողագործության զարգացման պատմությունը՝ սկսած ջրանցքների անցկացումից, խաղողի այգիներ տնկելուց մինչև վերջինիս մշակումը, ապա նաև խաղողից ստացված գինու պահպանումը և դրա համար կառուցված մառանների ու անհրաժեշտ պարագաների՝ կարասների, կուժերի, եղջերագավաթների, սափորների ու թասերի կիրառումը:
2 օր շարունակ ՀՀ քաղաքացիներն ու այլ երկրներից ժամանած բազմաթիվ այցելուներ հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությանը և էրեբունի թանգարանի կողմից ներկայացված, Հայաստանում զարգացած խաղողագործության և գինեգործության մասին վկայող բացառիկ պատմահնագիտական նմուշներին, որոնց մեծ մասը ցուցադրվում էր առաջին անգամ:
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի