gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Հուշարձանների միջազգային օրը կնշանավորվի նոր ցուցահանդեսով

PDF Տպել

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության տարաբնույթ ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես։

Ցուցահանդեսն այցելուին կներկայացնի Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները` մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով:  Այն հրաշալի հնարավորություն է մոտիկից ճանաչելու և նորովի արժևորելու Երևանի մշակութային ժառանգությունը՝ հազարամյակների պատմություն ունեցող Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, 2017թ. ապրիլի 18-ին, ժամը՝ 12:00-ին /ք. Երևան, Էրեբունի փող. 38/: Ցուցահանդեսը կգործի մինչև 2017թ մայիսի 8-ը: