gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

Կազմակերպվել է բաց դաս նվիրված Կարմիր բլուր հնավայրին

PDF Տպել

2018թ. փետրվարի 5-ին Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցում 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ հերթական անգամ բաց դաս է անցկացրել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը:

Դասը նվիրված է եղել «Կարմիր բլուր» հնավայրի նշանակությանը, պահպանությանն ու արժևորմանը: Դպրոցի և մասանաճյուղի տնօրենները պայմանավորվել են՝ շարունակելու հաջողված համագործակցությունը, դպրոցում և հնավայրում հաճախակի դասեր անցկացնելու, համատեղ միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ: