gototopgototop
  1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2019թ. դասընթացի մասնակցության հայտեր

PDF Տպել

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու «Պատանի հնագետ» դպրոցի 2019թ. դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. մայիսի 7-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքների տրամադրում և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պ.գ.թ Միքայել Բադալյանն է:

Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ մայիսի 1-ը: Դիմումի ձևաչափի լրացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 43-89-53 հեռախոսահամարով («Էրեբունի» թանգարան, Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին) կամ գրել  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին: