«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2019թ. դասընթացի մասնակցության հայտեր
Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու «Պատանի հնագետ» դպրոցի 2019թ. դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. մայիսի 7-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
Շաբաթօրյակ Կարմիր բլուր հնավայրի տարածքում
Հունվարի 19-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի նախաձեռնությամբ կազմակերպվել էր շաբաթօրյակ Կարմիր բլուր հնավայրի տարածքում: Միջոցառմանը միացել էին բազմաթիվ մասնակիցներ, այդ թվում՝ Մեքսիկայից և Ռուսաստանից: Շաբաթօրյակի ընթացքում բոլոր մասնակիցների միահամուռ ջանքերով զգալիորեն մաքրվեց և բարեկարգվեց Կարմիր բլուրի տարածքը:
50 տարի անց... նշվեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի 50-ամյակը
Ս/թ դեկտեմբերի 26-ին հանդիսավոր կերպով նշվեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի 50-ամյակը: Հոբելյանական միջոցառումը մեկնարկեց Էստոնիայի նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանի կողմից «Էրեբունի» թանգարանի 50-ամյակին նվիրված Արգիշտի արքայի դիմաքանդակի բացմամբ: Միջոցառման շրջանակում թանգարանի հյուրերի ներկայությամբ բացվեց դեռևս 2002թ., Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կողմից Էրեբունի-Երևանի 2784-րդ տարեդարձի ժամանակ «Էրեբունի» թանգարանին ի պահ տրված փակ սունդուկը:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը նշում է հիմնադրման 50-ամյակը
Երևանի բնօրրանը ներկայացնող «Էրեբունի» արգելոց-թանգարանն այս տարի նշում է իր 50–ամյակը։ 50 տարի առաջ, 1968թ. հոկտեմբերի 19-ին իր դռները բացելով հանրության առջև` «Էրեբունի» թանգարանն այցելուներին ներկայացրեց Երևանը՝ որպես աշխարհի հնագույն մայրաքաղաք՝ հիմնադրված 2800 տարի առաջ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ստեղծումը, ի նշանավորումն Երևանի 2750-րդ տարեդարձի, անմոռանալի է յուրաքանչյուր հայի հիշողության մեջ: Արդեն 50 տարի ներկայանալով հայ և օտարերկրյա քաղաքացիներին` «Էրեբունի» հնավայրն ու թանգարանը դարձել են Հայաստանի և մասնավորապես Երևան քաղաքի այցեքարտը:
Լրատու
- Էրեբունի ամրոցում վերսկսվել են հնագիտական պեղումները
- Երևանի հ. 166 հիմնական դպրոցի սաների պատրաստած անակնկալը Էրեբունի թանգարանին
- Էրեբունի թանգարանում իրականացվում են կավագործության վարպետության դասեր
- Քննարկում Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի հետ համագործակցության շուրջ
- Եվրոպական ժառանգության օրերը Էրեբունի արգելոց-թանգարանում
Այցելություն Էրեբունի
Որմնանկարներ
Վազող նժույգ
Էրեբունի, մ.թ.ա. 8դ.
Գտածոներ
Բրոնզե թաս
Արգիշտի Ա-ի արձանագրությամբ
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Ոսկերչություն
Ոսկե մատանի
Կարմիր բլուր, մ.թ.ա. 8դ.
Խեցեղեն
Ցլագլուխ
Ծիսական անոթ
Երևանի բիայնական դամբարան, մ.թ.ա. 8-7դդ.
Հուշանվերների կրպակ
Էրեբունի թանգարանի հուշանվերների կրպակում Դուք կարող եք ձեռք բերել թանգարանային հավաքածուից ընտրված առարկաների կրկնօրինակներ և դրանց պատկերների օգտագործմամբ ստեղծված մշակութային արտադրանքներ:
Հուշամատյան. պատառներ
Երեսուն տարի առաջ սկսվեց ուրարտական հնագույն մշակույթի հրաշալի հուշարձանի` դարերի խորքից իր անունը պահպանած Երևան քաղաքի վաղագույն միջուկի` Էրեբունի ամրոցի ուսումնասիրությունը: Հնագետների համառ աշխատանքը ավարտվեց այս հրաշալի հուշարձանի` թանգարանի և վերականգնված ավերակների վերստեղծմամբ:
Բորիս Պիոտրովսկի
14-ը հուլիսի 1970թ., ք. Երևան, Էրեբունի