gototopgototop

Հուշարձանների միջազգային օրը Էրեբունիում

Տպել

Erebuni«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` անցկացվեց «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրով միջոցառումը:
Բացման խոսքով հանդես եկավ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ապրիլի 18-ին, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված` անցկացվեց «Գյուղատնտեսական ժառանգություն» խորագրով միջոցառումը:

Բացման խոսքով հանդես եկավ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, ԻԿՕՄՕՍ/Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Ողջույնի խոսքեր ասացին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և այլք:

Միջոցառման շրջանակում բացվեց «Ուրարտուից` Երևանի գարեջուր» ցուցահանդեսը և «Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձ-2009» լուսանկարչական մրցույթի դափնեկիրներին «Զվարթնոցի տաճար», «Օշականի եկեղեցին», «Բյուրականի աստղադիտարան», «Կարմրավոր եկեղեցին» լուսանկարների հեղինակներին հանձնվեցին միջազգային դիպլոմները: Միջոցառումը կատարումներով ողջունեցին «Բերդ» պարային համույթի երիտասարդ պարողները: