gototopgototop

Վարչապետի այցը Կարմիր Բլուր

Տպել

Image 1 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին:
Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:

Image 0 Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:

«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վարչապետին ներկայացրել է հնավայրի խնդիրները եւ հիշեցրել, որ պատմական այս վայրն այսօր խիստ հետաքրքրական է հատկապես գիտական ուսումնասիրությունների համար, քանի որ մ.թ.ա. 6-րդ դարում կառուցված Թեյշեբայնի ամրոցն անաղարտ պահպանված է: Ստեղծված իրավիճակի պատճառով Կարմիր բլուրում պեղումներն այսօր դադարեցված են:

Ի՞նչ ապագա կարող է ունենալ պատմական այս հնավայրը, և որո՞նք պետք է լինեն այն «վերակենդանացնելու» ու պահպանելու առաջին քայլերը. այս հարցերը պարզելու համար վարչապետն առաջին խորհրդակցությունն անցկացրել է հենց բլուրի տարածքում` մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ գերեզմանի եւ բլուրի սահմանազատման խնդիրը կարգավորվել է:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում կառավարության համար առաջնահերթ է հնավայրի պահպանության կազմակերպումը. «Մոտակա ամիսներին կմշակվի ռազմավարական ծրագիր, որով երեքհազարամյա պատմություն ունեցող մշակութային արժեքը նախ կպահպանենք, իսկ ավելի ուշ` կփորձենք գրավիչ դարձնել տուրիստների համար»:

Վարչապետը հավելել է նաև, որ Ասիական Բանկի հետ պայմանավորվածության համաձայն, Կարմիր բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, ինչը նույնպես նպաստելու է, որ տարածքը գտնվի ուշադրության կենտրոնում: