gototopgototop

Franceambassadviz

Print

2011թ. հունիսի 4-ից Էրեբունի ամրոցի միջնաբերդում մեկնարկել է հայ-ֆրանսիական քառամյա համատեղ պեղումների վերջին գործաշրջանը, որը կտևի 1 ամիս: Ֆրանսիական հնագիտական առաքելությունը ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Արշավախմբի կազմում են նաև Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը և Մերձծովյան Սեն դեպարտամենտի հնագետ Վինչենզո Մուտարելլին: Պեղումների հայկական կողմի ղեկավարն է պատմ. գիտ. դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը:
Հունիսի 25-ին արշավախմբի աշխատանքին և «Էրեբունի» արգելոց-թանգարանին ծանոթանալու նպատակով Էրեբունի կայցելի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռոնոն: