16.11.2011
Լույս է տեսել աշխարհի վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) 2008-2010թթ.զեկույցը, որը հասցեագրված է մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ միջազգային հանրությանը:
2000 թվականից իրականացվող այս շարքը ժառանգության վտանգվածության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում աշխարհի տարբեր կողմերից ու տարածաշրջաններից` նպաստելով ժառագության հնարավոր կորուստների ու դրան պատճառվող վնասների կանխարգելմանը: 2008-2010թթ. ժողովածուն ներկայացնում է օրինակներ աշխարհի 41 երկրներից:
Տարեգրքում Հայաստանից ներկայացված է Էրեբունի ամրոցը. ներկայացված են քաղաք-ամրոցի համառոտ պատմությունը, վիճակի նկարագրությունը և հիմնավորումներ անհետաձգելի միջամտությունների վերաբերյալ: Հոդվածի հեղինակը հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանն է:
մանրամասն տես
http://www.international.icomos.org/risk/world_report/2008-2010/index.htm