gototopgototop

«Էրեբունի» արգելոց-թանգարանը նոր ճանաչողական գրքույկ ունի

Տպել

mages/bukletshapik280912.jpg

28.09.2012

«Էրեբունի» արգելոց-թանգարանի աշխատակազմի կողմից պատրաստվել է արգելոց-թանգարանը ներկայացնող նոր ճանաչողական գրքույկ: Այն ներկայացնում է արգելոց-թանգարանի կողմից կառավարվող 3 հնավայրերի` Էրեբունի և Թեյշեբաինի քաղաք-ամրոցների ու Շենգավիթ բնակատեղիի վերաբերյալ սեղմ ճանաչողական ակնարկներ` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Պատկերազարդ գրքույկը հասցեագրված է Հայաստանի և տարածաշրջանի հնագիտական ժառանգությամբ հետաքրքրվող մասնագետներին, զբոսաշրջիկներին և այցելուներին: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» խորագիրը կրող գրքույկի շնորհանդեսը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին` Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում: Այն տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում և կարելի է ձեռք բերել «Էրեբունի»թանգարանի հուշանվերների կրպակից: