gototopgototop

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հովհ. Պողոսյանի անվ թիվ 82 դպրոցի սաները` մշակութային ժառանգության վերաբերյալ վերջին թեմատիկ սեմինարների մասնակից

Տպել

mages/seminar051012.jpg

05.10.2012

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում դպրոցականների համար անցկացվող վերջին 2 թեմատիկ սեմինարներին այսօր` 2012թ. հոկտեմբերի 5-ին, մասնակցել են Արաբկիր վարչական շրջանի Հովհ. Պողոսյանի անվ. թիվ 82 դպրոցի 17 աշակերտներ:

Պարապմունքը սկսվեց դպրոցականների ծափողջույններով` նվիրված Ուսուցչի օրվան:   Երկու սեմինարներն էլ ընթացան ինտերակտիվ և աշխույժ մթնոլորտում: Հատկապես Ուրարտուի պատմության վերաբերյալ եղան բազմաթիվ հարցեր. որտեղ է տարածվել Էրեբունի ամրոցի քաղաքային թաղամասը և որքան տարածք է զբաղեցրել, Ուրարտական պետությունն արդյոք իր հարևանների հետ ունեցել է եղբայրական դաշինքներ, թե շրջապատված է եղել միայն թշնամիներով: Աշակերտներին հատկապես հետաքրքրել է հնագետների կողմից օգտագործվող գեոռադարային սարքերի մասին տեղեկությունը:

Սեմինարների ավարտին թիվ 82 դպրոցի ուսուցչուհին, հայտնելով իր շնորհակալությունը, ընդգծել է, որ Էրեբունիի պատմության վերաբերյալ սեմինարը միանգամայն մատչելի էր և ըմբռնելի աշակերտների համար: Նա առաջարկել է այս սեմինարը դարձնել արգելոց-թանգարանում մշտապես գործող  կրթական նախագիծ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան