gototopgototop

«Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղարն այսօր այցելել է Էրեբունի հնավայր և թանգարան

Տպել

images/jankoldjak161012.jpg

16.10.2012

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել «Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Ժակը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանի ուղեկցությամբ:

Ծանոթանալով թանգարանի մշտական ցուցադրությանը պատվավոր հյուրը թողել է հետևյալ գրառումը. «Անչափ երջանիկ եմ, որ առիթ ունեցա բացահայտել Ուրարտուի քաղաքակրության հարստությունը, որից ծնվել է այսօրվա Հայաստանը»:

Հյուրերը դիտել են նաև վերջին օրերին թանգարանում բացված «Ճանապարհ. Էրեբունին երեկ և այսօր» ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Էրեբունի քաղաք-ամրոցի բացահայտման գիտական ճանապարհը` 50-ականներից մինչև հայ-ֆրանսիական համագործակցություն:  Այցելությունն ավարտվել է Արին բերդ բլրին պահպանված Էրեբունի ամրոցի միջնաբերդում շրջայցով:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան