gototopgototop

Junior Archaeologists 171012

Print

images/juniorarchaeologist171012.jpg

17.10.2012

Այսօր  կրկին «Էրեբունի» արգելոց-թանգարանում էին «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, որոնց համար  հատուկ դաս  էր պատրաստել  ճանաչված  հայագետ, Լեյդենի համալսարանի (Նիդերլանդներ) դասախոս Հրաչ Մարտիրոսյանը:

Դասախոսությունը, որը վերաբերում էր հայոց լեզվի ծագման և զարգացման հիմնահարցերին, պատանի հնագետներն ունկնդրեցին մեծ հետաքրքրությամբ և  բազմաթիվ հարցեր ուղղեցին դասախոսին: Նրանցից ոմանք, անգամ, փորձեցին լրացումներ անել և բանավիճել հայագետի առանձին դիտարկումների շուրջ: Դասը հատկապես աշխույժ ընթացավ բարբառներին վերաբերող հատվածում, երբ  երեխաները օրինակներ բերեցին իրենց պապերից լսած գյուղական բարբառներից  և փորձեցին համեմատություններ անել:

Դասախոսության ավարտին Հ. Մարտիրոսյանը խոստավանել է, որ իր համար անսպասելի էր այս տարիքի երեխաների հետաքրքրությունը հնագիտության և հայագիտության հարցերի վերաբերյալ: