gototopgototop

Համայնքային ծառայողները և մշակութային ժառանգության պահպանությունը

Տպել

images/chpreservation201012.jpg

20.10.2012

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող կրթական նախագծերի շրջանակում 2012թ.  հոկտեմբերի 19-ին և 20-ին«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցան մշակութային և հնագիտական ժառանգությանը  նվիրված  2 թեմատիկ  սեմինարներ` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:

ՏԻՄ  ծառայողներից ձևավորված 1-ին լսարանը ներկայացնում էին ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի, իսկ 2-րդ խումբը` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերից 3-ական ներկայացուցիչներ, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում տեղական ժառանգության պահպանության, խրախուսման և հանրահռչակման համար:

Հաշվի առնելով այն, որ ժառանգության պահպանությունը հասարակության բոլոր անդամների միջև բաշխված պարտավորություն է` սեմինարները նպատակ ունեին աջակցել համայնքներում  մշակութային ժառանգության խրախուսմանն ու պահպանությանն ուղղված գիտելիքների ներդրմանն ու կիրառմանը:

Սեմինարները անդրադարձան  ժառանգության  հասկացություններին  և համայնքային ծառայողի պարտավորություններին` ժառանգության  ճանաչմանն ուղղված գործողությունների համատեքստում: Միաժամանակ մեկնաբանվեց ժառանգության պահպանության օրենսդրական շրջանակը` տեղական, ազգային և միջազգային մակարդակներում: «Հնագիտական ժառանգություն. Էրեբունի» թեմատիկ  սեմինարը  թեև կենտրոնացված էր Երևան համայնքում Էրեբունի ամրոցի պատմությանը և պահպանության խնդիրների վրա, սակայն սեմինարի մասնակիցներին թույլ տվեց պատկերցում կազմել հնագիտական վայրերի պահպանության և հատկապես այն մասին, թե ինչպես վարվել դիպվածով գտնված հնագիտական առարկաների բացահայտման դեպքերում:  Ինչպեսև ակնկալվում էր,  սեմինարների ընթացքում ծավալվեց արդյունավետ երկխոսություն` տեղական իշխանության ներկայացուցիչների և ժառանգության պրոֆեսիանալների միջև`  ժառանգության մասին իրազեկության աստիճանի բարձրացման շուրջ:

Թեմատիկ սեմինարները պատրաստվել են ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակում իրականացվող  «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում` «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» Հ/Կ կողմից` ՀՀ Տարածաքային կառավարման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը նախագծի մասնակցային գործընկերն է:

ԻԿՕՄՕՍ/Հայաստան Հ/Կ

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան