gototopgototop

Էրեբունի հնավայրը ներկայացվել է Վարշավայում

Տպել

images/warsaw26062013.jpg

26.06.2013

Այս հունիսի 17-21-ը  Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի հնագիտությանը նվիրված գիտաժողով, որին մասնակցել է նաև <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը:  Վերջինս  հանդես է եկել <<Անձավի վահանին դրվագված գերագույն աստվածության պատկերագրության շուրջ>> զեկուցումով, ինչպես նաև, մասնակցել է գիտաժողովին հաջորդած դասախոսությունների շարքին՝ ներկայացնելով  <<Էրեբունի. անցյալը, ներկան և հեռանկարները>> դասախոսությունը:

Արգելոց-թանգարանի վերջին տարիների ձեռքերումների շրջանակում մասնավորապես անդրադարձ է արվել կրթական ուղղվածության ծրագրերին և ներկայացվել է <<Պատանի հնագետ>> դպրոցի երկամյա փորձը:

Գիտաժողովի շրջանակում տեղի են ունեցել օգտակար հանդիպումներ լեհ հնագետների և հնագիտության պատասխանատուների հետ, ինչպես նաև, հայ մասնագետներն այցելել են հնէամարդաբանական և հնէակենդանաբանական լաբորատորիաներ, ծանոթացել հնագիտական նյութի հետ աշխատանքի լեհական փորձին:

Ի թիվս գիտաժողովի այլ մասնակիցների՝ Մ. Բադալյանին ևս հանձնվել է Վարշավայի համալսարանի Հնագիտության ինստիտուտի հուշամեդալ: