gototopgototop

Աջակցություն երիտասարդ հայ հնագետներին Մասնագիտական դասախոսություններ <<Էրեբունի>> թանգարանում

Տպել

images/archeologues200713.jpg

20.07.2013

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ   Էրեբունիի ֆրանսիական հնագիտական արշավախմբի կազմում այս օրերին ամրոցի միջնաբերդում պեղումներ իրականացնող ֆրանսիացի հնագետները հանդես կգան թեմատիկ մասնագիտական դասախոսություններով:

Թեմատիկ դասախոսությունների նպատակը երիտասարդ հայ հնագետների շրջանում մասնագիտական իրազեկվածության բարձրացումն է, Ֆրանսիայի հնագիտական ծառայությունների աշխատանքին, փորձին, պեղումների և պահպանության ժամանակակից մեթոդներին հաղորդակցվելը:

Դասախոսությունները տեղի կունենան Էրեբունի թանգարանում, մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են /50 տեղ/.

2013թ. հուլիսի 24-ին, ժամը 15:00-ին

2013թ. հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին