gototopgototop

Խաչվող հայացք. Նորմանդիա-Էրեբունի

Տպել

images/normandierebuni250713.jpg

25.07.2013

<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ   վաղը` հուլիսի 26-ին Էրեբունիի ֆրանսիական հնագիտական արշավախմբի անդամ, Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը հանդես կգա <<Խաչվող հայացք. Նորմանդիա-Էրեբունի>> դասախոսությամբ` ներկայացնելով Ներքին Նորմանդիայի հնագիտական ժառանգությունն այն նույն պատմական ժամանակաշրջանում,

երբ Ուրարտուի հզոր արքաներից Արգիշտի Ա-ն հիմնադրեց Էրեբունի քաղաք-ամրոցը` մեր սիրելի քաղաքամայր Երևանի բնօրրանը: Ֆրանսիացի մասնագետի զուգահեռներն ու համեմատականները թույլ կտան մեկ անգամ ևս արժևորել Ուրարտուի ճարտարապետությունը, տնտեսությունն ու  մշակույթը` հին աշխարհի պատմության համատեքստում, ինչպես նաև ամրապնդել Էրեբունիի անգնահատելի պատմամշակութային արժեքը մեր տարաշածրջանի և Երևանի համար:

Ֆրանսիացի մասնագետը կներկայացնի նաև մեկ այլ թեմատիկ զեկույց` նորմանդական դղյակների հաշվառման, գրանցման և ուսումնասիրման մեթոդների վերաբերյալ:

Դասախոսությունները տեղի կունենան Էրեբունի թանգարանում, հուլիսի 26-ին , ժամը` 15:00-ին: Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են /50 տեղ/.