gototopgototop

Էրեբունին առաջիկայում կներկայացվի “МУЗЕЙ’’ ամսագրում

Տպել

images/medvedeva29032014.jpg

29.03.2014

Այսօր «Էրեբունի» արգելոց-թանգարան է այցելել ռուսական “МУЗЕЙ’’ ամսագրի գլխավոր խմբագիր Ելենա Մեդվեդևան` ԻԿՕՄ-ի  Հայաստանի  կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի ուղեկցությամբ:  Թանգարանի մշտական ցուցադրությանը, «Պատանի հնագետ» դպրոցի ուսումնական պեղավայրին, ապա նաև ամրոցի միջնաբերդին ծանոթանալուց հետո Ե. Մեդվեդևան հանդիպել է թանգարանի տնօրեն Գ. Գյուրջանի հետ և հանգամանալից զրույց ունեցել հնավայրի պահպանության և թանգարանի խնդիրների շուրջ:

Կարևորելով տպագիր մեդիաների դերը հնագիտական ժառանգության հանրահռչակման գործում` Ե. Մեդվեդևան պատրաստակամություն  է հայտնել “МУЗЕЙ’’ ամսագրի առաջիկա համարներում ներկայացնել Էրեբունի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը և դրանցից հայտնաբերված գտածոները, ինչը կարող է ընդլայնել արգելոց-թանգարանի ճանաչողական լսարանը ԱՊՀ երկրների ռուսալեզու ընթերցողների շրջանում: