gototopgototop

Հյուրեր <<Սմիթսոնյան թանգարաններ>> հաստատությունից

Տպել

images/smitsonyanmuseum040414.jpg

04.04.2014

Աշխատանքային այցով Երևանում գտնվող աշխարհահռչակ <<Սմիթսոնյան թանգարաններ>> հասատատության  մի խումբ պատասխանատուներ` Արտաքին կապերի գրասենյակի գլխ. խորհրդական Հ. Բութվինը, Ֆոլկ փառատոնի տնօրեն Ս. Լին Մոթլեյը,  SOLOMAR կազմակերպության փոխնախագահ Ս. Ջոնսը

և Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանի կրթական ծրագրերի տնօրենի օգնական Կ.Ռափկիևյանը, այսօր  այցելել են   <<Էրեբունի>> արգելոց-թանգարան և հանդիպում ունեցել  արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի հետ:

Թանգարանի մշտական ցուցադրությանը,  ամրոցի միջնաբերդին և <<Պատանի հնագետ>> դպրոցի ուսումնական հնավայրին ծանոթանալուց հետո, հյուրերը հետաքրքրվել են արգելոց-թանգարանի առաջիկա վերականգնողական, կրթական և հանրությանը մատուցվող ծառայությունների բարելավման ծրագրերով, արգելոց-թանգարանի կառուցվածքային ստորաբաժանումներով և կադրերով:

Ուրարտական խոհանոցը վերականգնելու և հանրությանը ներկայացնելու Էրեբունի թանգարանի մտադրության համատեքստում  հայազգի Կ. Ռափկիևյանը ներկայացրել է Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանի մշակութային մի համանման ծրագրի մանրամասներ, որի շրջանակում այցելուն կարողանում է համտեսել և պատկերացում կազմել ոչ նյութական մշակույթի այդ կարևոր տարրերի մասին:

Սմիթսոնյան հաստատությունը գիտահետազոտական կառույց է, որը հիմնադրվել է 1846թ.` ամերիկյան կառավարության կողմից: Հաստատությունն ունի հրատարակչական, թանգարանագիտական, մանկավարժական և կրթական գործառույթներ: Այսօր Սմիթսոնյան ինտիտուտ անվամբ հայտնի հաստատությունը իր կառուցվածքում ներառում է 19 թանգարաններ, 9 գիտահետազոտական կենտրոններ, որոնք հիմնականում տեղակայված են Վաշինգտոնում և կառավարվում են հիմնադրի` Ամերիկյան դաշնային կառավարության կողմից: Այդ 19 թանգարանները տնօրինում են 142 մլն. թանգարանային առարկաների: Ինստիտուտը թողարկում է ամսագիր, որը ևս կոչվում է Սմիթսոնյան: Սմիթսոնյան հաստատության հիմնադրման մտահղացումը բրիտանացի գիտնական Ջեյմս Սմիթսոնին է, որի անունով էլ հաստատությունը կոչվում է:

Սմիթսոնյան ինստիտուտի կազմում ներառված թանգարաններից են` Աֆրիկյան արվեստի ազգային թանգարանը, Ամերիկյան արվեստի թանգարանը, Ազգային կենդանաբանական այգին, Ամերիկյան հնդկացիների թանգարանը, Դիզայնի ազգային թանգարանը և այլն: Ներկայումս հաստատության կողմից իրականացվող ամենամեծ ծրագիրը <<Կյանքի հանրագիտարան>> նախագիծն է` ուղղված կենսաբազմազանության խրախուսմանը: