gototopgototop

Պահպանություն հանուն ապագայի. Միջոցառում Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին

Տպել

images/monumentsday180414.jpg

16.04.2014

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ը, <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանը կնշի <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառմամբ, որը կկրի <<Պահպանություն հանուն ապագայի>> խորագիրը:

Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին` <<Համաշխարհային ժառանգություն. պատմական Լվովի հայկական հիշողությունը>> էլեկտրոնային ցուցադրությամբ` ներկայացնելով 1998թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ճանաչված Լվովի պատմական կենտրոնի հայկական հուշարձանները: Լվովի հայկական ժառանգության ցուցադրությունը կխրախուսի ոչ միայն Հայաստանի վարչական սահմաններից դուրս հայկական ժառանգության ճանաչելիությունը, այլ նաև կխորհրդանշի  քաղաքացիական, սոցիալական, էթնիկ լարումների ու զինված կոնֆլիկտների թիրախ հանդիսացող մշակութային արժեքների շուրջ ժառանգության պահապանների միջազգային մտահոգությունը:

Ապրիլի 18-ի խորհուրդը ներկայացնող ավանդական ողջույններից հետո` կազդարարվի ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով 2012-2014թթ. Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող <<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագծի ավարտը Հայաստանում` ամփոփելով գործողությունների  ընթացքն ու արդյունքները: Միջոցառումը  կնշանավորվի Հայաստանի դպրոցների ուսուցիչներին հասցեագրված <<Պահպանություն հանուն ապագայի>> օժանդակ ուսումնական ձեռնարկի շնորհանդեսով` ընդգծելով դպրոցական կրթության տեղը  պատմամշակութային ժառանգության պահպանության գործում:

<<Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման>> նախագիծը Հայաստանում համակարգվել է <<ԻԿՕՄՕՍ/Հայաստան>> կազմակերպության կողմից` Երևանի քաղաքապետարանի <<Էրեբունի>> արգելոց-թանգարանի մասնակցային գործընկերությամբ, ՀՀ տարածքային կառավարման, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների աջակցությամբ: Հայաստանում նախագիծն ունեցել է գլխավորապես կրթական ուղղվածություն:Նախագծի գլխավոր համակարգումը և գործողությունները Վրաստանում իրականացնում է <<ԻԿՕՄՕՍ/Վրաստանը>>, իսկ Ուկրաինայում`<<Architectura I Prestizh>> կազմկերպությունը: Նախագծի շնորհանդեսը Հայաստանում տեղի է ունեցել 2012թ. հունիսի 15-ին` <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նախագիծը ֆինաանսավորվել է ԵՄ կողմից: