gototopgototop

Շախմատի հսկան այցելել է արքայական ամրոց

Տպել

images/levonaronyan010614.jpg

01.07.2014

Օրեր առաջ, 2014թ. հունիսի 28-ին հայկական և միջազգային շախմատի հսկա Լևոն Արոնյանն այցելել է  Էրեբունի ամրոցի միջնաբերդ և թանգարան` նպատակ ունենալով բացահայտել մայրաքաղաք Երևանի ծննդավայր Էրեբունին: Աշխարհահռչակ գրոսմայստերին արքայական ամրոցը ներկայացրել է արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը. նրանք բավականին երկար շրջել են միջնաբերդում և Լ. Արոնյանին հետաքրքրել են գրեթե բոլոր պահպանված կառույցները և վերջին տարիներին պեղված   մակերեսները:

Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա  գրել է հետևյալը. <<Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք  շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի է>>:

<<Էրեբունի>> արգելոց-թանգարանի աշխատակազմը Լ. Արոնյանին ընդունել և ճանապարհել է առանձնակի ջերմությամբ: Լ. Արոնյանը սիրով և իր հմայիչ ժպիտով նաև լուսանկարվել է արգելոց-թանգարանի աշխատակիցների հետ:

Լևոն Արոնյանն Էրեբունի էր այցելել իր պրոդյուսեր Հրանտ Հակոբյանի և մի քանի ընկերների հետ: