gototopgototop

Erebuni at the International Conference Yerevan 2025

Print

images/erebuni2025.jpg

2014. հոկտեմբերի 10-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնակցել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունների ծրագրով Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսին` հանդես գալով «Հնագիտական հուշարձանների վերականգնման և դրանց նպատակային օգտագործման նոր հնարավորությունները Էրեբունի ամրոցի օրինակով» զեկույցով:

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը թեմայի շրջանակում  ներկայացրել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի արդիականացման ներդրումային նախագիծը, որի նպատակը, հասարակության համար հուշարձանի դերը բարձրացնելով, նրա տնտեսական բնութագրիչների բացահայտումն է` որոշակի եկամտաբերություն ակնկալելու  հեռանկարով: Ներկայացված նախագիծը ներառում է արգելոց-թանգարանի որոշակի հատվածների, մասնավորապես, Էրեբունի միջնաբերդի  վերականգնում, թանգարանի շենքի վերակառուցում, սպասարկման ենթակառուցվածքների ստեղծում, ուրարտական խոհանոցի կազմակերպում,  ամֆիթատրոնի տեղադրում:  Իր զեկույցում Գ. Գյուրջյանն անդրադարձել է արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի ստեղծմանը` որպես կարևոր կրթական նախաձեռնություն և մարկետինգի գործիք: Արգելոց-թանգարանի տնօրենը կարևորել է նաև  ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար թեքահարթակի կառուցումը` նշելով, որ Էրեբունի արգելոց-թանգարանն առաջիններից էր, որ կառուցեց նման թեքահարթակ: