gototopgototop

Բաց դռների օր ֆրանկոֆոնների համար

Տպել

Erebuni NewsԱպրիլի 11-ը Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հայտարարում է Բաց դռների օր ֆրանկոֆոնների համար և կյուրընկալի բոլոր նրանց, ովքեր տիրապետում են ֆրանսերեն լեզվին: Բաց դռների օրը Էրեբունիում կմեկնարկի ժամը 12:00-ից` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Ֆրանկոֆոնների համար մուտքն արգելոց-թանգարան ապրիլի 11-ին կլինի անվճար:

Ըստ նախնական պայմանավորվածության՝ արգելոց-թանգարանի հիմնական այցելուները կլինեն Երևանի Բ. Ժամկոչյանի անվ. ֆրանսիական թեքումով թիվ 119 ավագ դպրոցի աշակերտները: Ցուցադրելով ֆրանսերենի իրենց իմացությունը` Բ. Ժամկոչյանի անվ. թիվ 119 դպրոցի սաները թանգարանի ցուցասրահում հանդես կգան ֆրանսերեն բեմադրությամբ: Միջոցառումը կրում է «Վրեժ և հատուցում» խորագիրը և իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում: