gototopgototop

Մեկնարկեց «Պատանի հնագետ» դպրոցի 2015թ. ուսումնական գործաշրջանը

Տպել

Ապրիլի 29-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկեց «Պատանի հնագետ» դպրոցի 2015թ. գարնանային դասընթացը: Ողջունելով դպրոցի սաներին և նրանց ծնողներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ներկայացրեց դասընթացի նպատակը՝ կարևորելով նմանատիպ կրթական նախաձեռնությունների դերը հնագիտական ժառանգության պահպանության գործում:

«Պատանի հնագետ» դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը թանգարանի աշխատակից, երիտասարդ գիտնական Միքայել Բադալյանն է: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, իրականացվում են  թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: Դասընթացի հիմնական նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող պատանիներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը: