gototopgototop

Գերմանիայի 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերի այցը Էրեբունի թանգարան

Տպել

Այսօր՝ հունիսի 20-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքներից ժամանած քաղաքապետերի պատվիրակությունը, որը ներկայացնում էր Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Ծանոթանալով թանգարանի մշտական ցուցադրությանը՝ հյուրերը մեծ ուշադրությամբ լսել են Երևանի հիմնադրման պատմությունը և կիսվել իրենց տպավորություններով Պատվավոր հյուրերի գրառումների գրքում:

Գերմանիայից ժամանած քաղաքապետերը ծափողջույնների ներքո շնորհակալություն են հայտնել  Էրեբունի թանգարանի աշխատակազմին՝ ջերմ ընդունելության և  բովանդակալից ու հետաքրքիր էքսկուրսիայի համար: