gototopgototop

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. գարնանային դասընթացի մասնակցության հայտեր

Տպել

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2016թ. գարնանային դասընթացին, որը կմեկնարկի 2016թ. ապրիլի 27-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2016թ. ապրիլի 26-ը` նշելով դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան և այլն/, մշտական բնակության վայրը և հասցեն, հեռախոսի համարը: Դիմումի ձևաչափը տրամադրվում է   արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում /հասցեն՝ 0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38/: Մանրամասների համար կարող եք զանգահարել Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին` 43-89-53 հեռախոսահամարով կամ դասընթացի հեղինակ Միքայել Բադալյանին`  093-20-05-51 հեռախոսահամարով: