gototopgototop

Մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացները

Տպել

Մայիսի 4-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մեկնարկել են «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացները: Դպրոցի սաներին և նրանց ծնողներին ողջունելուց հետո` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը ներկայացրել է դպրոցի հիմնական առաքելությունը, որն է՝ աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող պատանիներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:

«Պատանի հնագետ» դպրոցը կրթական նախագիծ է, որն իրականացվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից: Դասընթացի հեղինակը թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 3 շաբաթ տևողությամբ, իրականացվում են  թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում: Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում են վկայականներ: