gototopgototop

Պատանի հնագետներին հանձնվեցին հավաստագրեր

Տպել

Երեկ՝ հուլիսի 8-ին, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի 2016թ. դասընթացի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: Դպրոցի շրջանավարտներն այս տարի 20-ն էին։

Պատանի հնագետների հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցել են արգելոց-թանգարանի տնօրեն Գ․ Գյուրջյանը, դասընթացի ղեկավար Միքայել Բադալյանը, ինչպես նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Նիկոլաս Ֆայեն, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, հայ-ֆրանսիական արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար Ստեֆան Դեշամպը և Իրանից ժամանած հնագետները։